«Հարցը տարբեր գործընկերների հետ կարող ենք քննարկել։ Մեկ սկզբունք կա՝ պետք է այնպիսի երկրի կամ երկրի ընկերություն լինի, որը եւ Հայաստանի հետ կունենա նորմալ հարաբերություններ, եւ Ռուսաստանի»,- այսօրվա ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Քաթարը եւ Քուվեյթը նախնական համաձայնություն են հայտնել հայկական երկաթուղին կառավարելու հարցի շուրջ։ Նրա խոսքով՝ երկաթուղին ՀՀ սեփականությունն է, ՀՀ-ն կարող է խզել եւ չեղարկել պայմանագիրը, բայց պայմանագիր խզելը վատ բան է, փորձում են քննարկումներով հարցը լուծել։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ամենօրյա աշխատանք է կատարվում, չեմ կարող ասել՝ ամենօրյա աշխատանքն ինչքան կտեւի»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ կստորագրվի «խաղաղության պայմանագիրը»։
Նա հավելեց․ «Տնտեսական օրակարգը կարծես թե վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը լավ է, որովհետեւ քաղաքական օրակարգերը նրա համար են, որ սպասարկեն քաղաքական օրակարգը։ Եվ օգոստոսի 8-ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար։ Ուրախ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ առեւտրաշրջանառություն է ձեւավորվում։ Հույս ունենամ՝ հնարավորինս շուտ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլ նաեւ Հայաստանից ապրանքներ կարտահանենք Ադրբեջան»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































