Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ բան չի խանգարում, որ Սամվել Կարապետյանն ուղիղ եթեր մտնի»․ Փաշինյանը՝ անհավասար քարոզարշավի մասին

Մարտ 05,2026 15:58 Share

Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գործարար Սամվել Կարապետյանի դեմ իշխանության մղած պայքարի մասին հարցին եւ դիտարկմանը, որ Կարապետյանն անազատության մեջ եւ չի կարող հավասար քարոզարշավ իրականացնել, ինչպես ինքն է անում։

Փաշինյանն ասաց, որ իր հաղորդակցության հիմնական միջոցը հանրության հետ համացանցն է։ «Որեւէ բան չի խանգարում, որ ուղիղ եթեր մտնի ձեր նշած անձը, եթե հեռախոս ձեռք բերելու խնդիր ունի, կարող ենք աջակցել։ Մենք որեւէ մեկի դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք հանուն ՀՀ-ի եւ այդ պայքարը շարունակելու ենք։ Երբ ձեր նշած անձը Հայաստանում բոլոր ընտանիքների վրա հոսանքի հավելագրումներ էր անում այդ ժամանակ հավասարը հավասարի հետ էր անո՞ւմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանն անդրադարձավ նաեւ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ը 100 տոկոսով պետականացնելու մասին հայտարարությանը։

«Այդ որոշումն ընդունվել է ընկերության շուկայական արժեքի փորձագիտական քննարկման եւ եզրակացության արդյունքում՝ նախնական։ Բարեբախտաբար մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար, որովհետեւ այդ ընկերությունն այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել, այսինքն՝ ընկերության հաշվին վարկեր են վերցվել, անտոկոս տրվել մոտիկներին, ծանոթներին, ազգականներին, որ այդ ամենը շուկայական արժեքի նախնական ընկալումը նվազեցնում է, եւ մեծ պրոբլեմներ չեն լինի բյուջեի հետ կապված»,- ասաց Փաշինյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031