Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ուղղակի ռեակցիա էր, Արամ Հովհաննիսյանը պաշտոնյա չէ այլեւս»․ ինչո՞ւ էր Փաշինյանը «բզել» Արտաշատի քաղաքապետին

Մարտ 05,2026 16:32 Share

Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ ինչու էր Փաշինյանը «բզել» Արտաշատի քաղաքապետին, որպեսզի նա չխոսեր նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի բիզնեսի մասին։ Հարցին, թե արդյոք պե՞տք է ենթադրել, որ նախկինների թալանի մասին խոսող իշխանությունը փորձում է ներկաների թալանի հարցը թաքցնել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է իմ այդ ռեակցիային, դա ուղղակի ռեակցիա է, Արամ Հովհաննիսյանը պաշտոնյա չէ այլեւս, եւ երբեմն պետք է նաեւ նախկին պաշտոնյաներին թողնել հանգիստ, իրենք իրենց կյանքով ապրեն։ Առավել եւս, որ այդ շենքը կառուցվել է 15-20 տարի առաջ, երբ Արամ Հովհաննիսյանը չգիտեմ որտեղ է աշխատելիս եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրողներից մեկն էլ հարցեց՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին իրավապահների կողմից ձերբակալվել է, հետո ազատ արձակվել, ինչո՞ւ Փաշինյանը չի հրահանգում այս գործը վերաբացել կամ պարզել՝ ի՞նչ հանգամանքներում է գործը փակվել 2017-ին։

«Իրավապահ մարմինները պարտավոր են ձեր ասածն ընդունել որպես հանցագործության կամ գործողության մասին հաղորդում եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031