Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի համար առաջնահերթ է արցախցիների մնալը Հայաստանում։ Այդ մասին ասել է Արեգա Հովսեփյանը՝ նշելով, որ այդ համատեքստում կարևորագույն տեղ է զբաղեցնում Կարապետյանի «5 քայլերից» վերջինը՝ 20 000 մատչելի բնակարանների ծրագիրը։
Հովսեփյանի խոսքով՝ ծրագրում արցախցիներն ունենալու են առանձնահատուկ տեղ և հատուկ արտոնություններ։ «Սամվել Կարապետյանը, ինչպես միշտ, եղել է Արցախի ու արցախցիների կողքին, այսօր էլ այդպես է»,- ընդգծել է նա։
«Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը մշակել է ծրագիր, որով բնակվարձերը վերածվելու են սեփական տան ձեռքբերման համար ուղղվող գումարի։ Այս ամենը հնարավոր է «Ուժեղ Հայաստան» ուժեղ և նոր առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ»,- ասում է Արեգա Հովսեփյանը:


















































