«Դեռեւս արձագանքներ չկան, բայց ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր փորձել են եւ փորձում են իմփիչմենթը հակադրել ընտրություններին»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ անկախ իմփիչմենթի գործընթացի լինել-չլինելու հանգամանքից, ընտրություններ լինելու են։
«Մեր որոշումը միասնության մասին է։ Մենք ասում ենք՝ իմփիչմենթը ճգնաժամը հաղթահարելու գործիք է, եկեք փորձենք։ Չեն ուզում՝ իրենք նմանվում են այսօրվա իշխանություններին, ովքեր ասում են՝ Ադրբեջանն ուժեղ է, մենք թույլ, ինչ ուզում են՝ տանք։ Դե չեն ուզի, չեն ուզի, մենք էլ մեր ուժերով կփորձենք»,- ասաց նախագահ Սարգսյանը։
ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշման մասին հարցին էլ պատասխանեց, որ այն կախված է լինելու Հայաստանի գործող կառավարիչների դեմ պայքարի արդյունավետությունից։
«Մեր հարեւանությամբ ռազմական գործողություններ են տեղի ունենում եւ որեւէ մեկը չի կարող կանխատեսել, թե դրանք ինչ ազդեցություն կունենան մեր երկրի վրա»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ համենայնդեպս, գործող իշխանության կողմից լրջության եւ ադեկվատության դրսեւորում չի տեսնում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































