Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը տեղակալների ուղեկցությամբ այսօր այցելել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսարան և իր ցավակցությունը հայտնել գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և խաղաղ բնակիչների ողբերգական մահվան կապակցությամբ։
Հյուպատոսն իր գնահատանքն է հայտնել համայնքի ղեկավարին, ինչպես նաև իր շնորհակալությունն է խնդրել փոխանցել բոլոր կապանցիներին՝ այս դժվարին օրերին ցուցաբերած զորակցության և աջակցության համար։
Կապանի համայնքապետարան


















































