«Պիտի ասենք՝ ներիր մեզ Վազգեն, որ կյանքիդ նպատակը, որ իրականացրիր՝ չկարողացանք պահել: Պիտի ասենք՝ ներիր մեզ, Վազգեն, որ մենք չկարողացանք այն փառահեղ հաղթանակը, որ քո ու ընկերներիդ շնորհիվ մենք ստացանք` չկարողացանք պահել»,-լրագրողների հետ զրույցում Եռաբլուրում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ՀՀԿ-ն Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց։
Մարգարիտ Եսայանի խոսքով՝ հասարակությունը պարտք ունի Վազգեն Սարգսյանին վերադարձնելու, ինչի համար պետք է ոգեւորել հասարակությանը։ «Մենք պարտք ունենք տալու Վազգենին, մեր տղերքին, Եռաբլուրին։ Առաջին հերթին՝ այս իշխանությանը պիտի հեռացնենք, որպեսզի Հայաստանում նորից լինի հայկական պետականություն, Արցախի, Հայաստանի շահերը առաջ տանելու իշխանություն»,-ասաց տիկին Եսայանն՝ ավելացնելով, որ դա պիտի արվի ցանկացած գնով, քանի որ «Վազգենենք Արցախը արյան գնով պահեցին»։
Կարդացեք նաև
Նրա համոզմամբ, ընդդիմությունը պիտի մոռանա բոլոր խաղերն ու խաղիկները, իրար վրա ցեխ շպրտելու ճղճիմ քաղաքականությունն ու մտածի հեռացնել Հայաստանի իշխանության ղեկին նստած այն մարդուն, որը սպասարկում է թշնամու բոլոր շահերը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































