Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկայում նախարարությունն Արուճի տաճարի ամբողջական նորոգման նախագիծ կպատվիրի. Ալֆրեդ Քոչարյան

Մարտ 05,2026 17:39 Share

Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային համագործակցության շրջանակում և Հայաստանում Իտալիայի դեսպանության հովանու ներքո Հայաստանի պատմության թանգարանում կազմակերպվել է միջազգային աշխատաժողով՝ քննարկելու Արուճի հնավայրի պատմահնագիտական նշանակությունը, դրա վերականգնման, թանգարանացման և զարգացման հեռանկարները:

Աշխատաժողովի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀԱՊ տնօրեն Դավիթ Պողոսյանը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, գիտական համայնքի ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջույնի խոսքը սկսել է շնորհակալությամբ՝ ուղղված գործընկերներին՝ ի դեմս Իտալիայի դեսպանատանը, որի աջակցությամբ իրականացվում է Արուճի ամրոցի ուսումնասիրման, պեղումների և վերականգնման աշխատանքների նախագիծը:

«Անգնահատելի է մեր գործընկերների շարունակական հետևողականությունը և փուլ առ փուլ ծրագրերը առաջ մղելու պատրաստակամությունը: Արուճի տաճարն ու ամրոցը միջնադարյան Հայաստանի կարևոր հուշարձաններից են, որոնք իսկապես պահպանության և խնամքի կարիք ունեն: Մենք միավորել ենք ջանքերը՝ ոչ միայն հուշարձանների պատշաճ պահպանությունն իրականացնելու, այլև այս տարածքը յուրատեսակ զբոսաշրջային այցելավայրի վերածելու ուղղությամբ: Կառավարությունը ևս հետևողականորեն զբաղվում է Արուճի հուշարձանների խնդիրներով: Դեկտեմբեր-հունվար ամիսներին նախարարությունը Արուճի տաճարի համար ժամանակավոր ծածկ է տեղակայել, տաճարում ամեն տարի հոգևոր երաժշտության փառատոն է անցկացվում: Առաջիկայում նախարարությունը կպատվիրի տաճարի ամբողջական նորոգման նախագիծ»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Նա ընդգծել է, որ Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությամբ իրականացվող կարևորագույն նախագծերից են նաև Դվինի հնավայրի և Գառնիի խճանկարի վերականգնման ծրագրերը, և հայկական կողմը պատրաստակամ է ընդլայնել ծրագրերը՝ շարունակական դարձնելով պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում համագործակցությունը:

Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին ևս Հայաստան-Իտալիա մշակութային կապերը ամրապնդելու, համաշխարհային մշակույթի մաս հանդիսացող հայկական հուշարձանները պահպանելու և հանրահռչակելու, զբոսաշրջային հոսքերը ակտիվացնելու ուղղությամբ երկկողմ համագործակցությունը բարձր է գնահատել:

Աշխատաժողովի առանցքում ARC-HE-TOUR-DEV ծրագրի շրջանակում մշակված՝ Արուճի միջնադարյան ամրոցի վերականգնման և թանգարանացման նախագծին է, ինչպես նաև Սուրբ Գրիգոր եկեղեցու նախնական ճարտարապետական ուսումնասիրությունները, որոնք հիմք կհանդիսանան վերականգնման նախագծի համար՝ պահպանելով մեթոդաբանական խստությունը և հուշարձանի պատմական ամբողջականությունը։ Նախագծերը միավորում են պահպանությունն ու արժևորումը՝ նախատեսելով այցելուների երթուղիներ, հանգստի գոտիներ, մուտքային հատվածներ և մեկնաբանման գործիքներ՝ ապահովելով հուշարձանային համալիրի համահունչ ու հասկանալի ներկայացումը։
Աշխատաժողովի շրջանակում զեկույցներով հանդես են եկել հայ և իտալացի գիտնականներ, հնագետներ, ոլորտի ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈւՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031