Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ՝ մարմնի որ մասով է մտածում այդպես խոսողը՝ անկախ անձնավորությունից»․ Սերժ Սարգսյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին

Մարտ 05,2026 17:27 Share

«Ես չգիտեմ` մարմնի որ մասով է մտածում այդպես խոսողը՝ անկախ անձնավորությունից, բայց անհնար է ուղղակի՝ իմ պատկերացումների, իմ մտածելակերպի մեջ, անհնար է համեմատել երկու այդպիսի անձերի, գործիչների»,-իր գործով դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Լրագրողը հետաքրքրվել էր՝ ի՞նչ է մտածում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի այսօր արած այն հայտարարության մասին, որ Վազգեն Սարգսյանին սպանեցին այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանին էին փորձում սպանել։

Թեեւ Վազգենը ֆիզիկապես երկար տարիներ չկա, բայց Վազգենի երազանքը, դիրքորոշումները շատ մարդկանց մեջ են ապրում եւ Սերժ Սարգսյանը վստահ է, որ դեռեւս շատ երկար ժամանակ լինելու են մարդիկ, ովքեր ջերմությամբ են կրելու դրանք։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031