Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչական այս գործողությունը կատարողները կզղջան դրա համար։ Նրանք չպետք է փորձեն մեր ուժը. Ալիև

Մարտ 05,2026 17:55 Share

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Այսօրվա Նախիջևանի շուրջ ծավալված զարգացումներից հետո Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ վերջինս հանդես է եկել ելույթով։ Ստորև մեջբերում եմ այդ ելույթի հիմնական հատվածները՝ ուղիղ և բառացի մեջբերումներով․

📍«Այսօր Իրանն ահաբեկչական ակտ է իրականացրել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջանի պետության դեմ։ Իրանի պետությունը անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածք։ Հարձակման թիրախներն էին քաղաքացիական օբյեկտները։ Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դրա տերմինալը, դպրոցը և այլ վայրեր ենթարկվել են Իրանի կողմից կրակի։ Ադրբեջանի պետությունը կտրականապես դատապարտում է այս տգեղ ահաբեկչական ակտը, և այն կատարողները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։ Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան ադրբեջանական կողմին, պետք է ներողություն խնդրեն, և այս ահաբեկչական ակտը կատարողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»։

📍«Սա առաջին դեպքը չէ, որ Իրանի պետությունը ահաբեկչական ակտ է իրականացնում Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ։ Մենք բոլորս լավ հիշում ենք, որ որոշ ժամանակ առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը ենթարկվել է ահաբեկչական գործողության։ Իրանի հատուկ ծառայությունների կողմից հրահանգված անձը հարձակվել է դեսպանատան վրա և արյունալի ահաբեկչություն է իրականացրել Ադրբեջանի քաղաքացիների դեմ»։

📍«Իրանական կողմին բազմիցս տեղեկացվել է, հատկապես անցյալ տարի տեղի ունեցած բախումներից հետո, որ Ադրբեջանի տարածքը չի օգտագործվի որևէ հարևան պետության դեմ։ Մենք դա թույլ չենք տա, ինչպես որ մինչ օրս երբեք թույլ չենք տվել։ Ճիշտ է, անցյալ տարվա ամռանը և դրանից հետո Իրանը մեր դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցրեց։ Իրանի պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները կեղտոտ զրպարտչական արշավ էին վարում՝ Ադրբեջանին արատավորելու և Իրանում ապրող մեր հայրենակիցների տրամադրությունները փոխելու համար։ Որովհետև նրանք լավ գիտեն, որ այսօրվա անկախ Ադրբեջանը նաև հույսի վայր է Իրանում ապրող շատ ադրբեջանցիների համար։ Այլ կերպ ասած, նրանց նպատակն էր մեզ արատավորել, զրպարտել և վարկաբեկել հանրության աչքում։ Որովհետև դրա համար հիմք չկար։ Ադրբեջանը ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա չի մասնակցել և չի մասնակցի Իրանի դեմ գործողություններին, քանի որ սա մեր դիրքորոշումն է։ Մենք որևէ շահագրգռվածություն չունենք հարևան երկրների դեմ որևէ գործողություն իրականացնելու հարցում»։

📍«Մենք պաշտպանում ենք և պաշտպանել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Ինչպես վերջ դրեցինք հայկական օկուպացիային, այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և Իրանը չպետք է մոռանա դա։ Նրանց կողմից իրականացված այս ահաբեկչական գործողությունը, ինչպես նաև մյուս բոլոր տգեղ գործոնները, մեծ անշնորհակալության օրինակ է։ Վերջին իրադարձությունների տեղի ունենալուն պես մենք նրանց ուղերձ հղեցինք և մեր ցավակցությունը հայտնեցինք։ Արտաքին գործերի նախարարը իմ հանձնարարությամբ խոսեց իր գործընկերոջ հետ։ Ես գնացի նրանց դեսպանատուն՝ իմ դիրքորոշումը հայտնելու և ցավակցություն հայտնելու։ Իրականում, ոչ մի այլ պետության ղեկավար չի այցելել Իրանի որևէ դեսպանատուն։ Այլ կերպ ասած, սա չգնահատելը, այն նսեմացնելը և ստոր ու անշնորհակալ մարդկանց պես վարվելը ոչ մեկին պատիվ չի բերում։ Այս անպատվաբեր մարդիկ, նրանք, ովքեր այս ահաբեկչական գործողությունը կատարեցին մեր դեմ, կզղջան դրա համար։ Նրանք չպետք է փորձեն մեր ուժը։ Նրանք, ովքեր մի ժամանակ ցանկանում էին փորձել մեր ուժը, ջախջախվեցին երկաթե բռունցքով։ Այսօրվա միջադեպը նույնպես նույն արդյունքը կտա։ Հետևաբար, այս հարցի վերաբերյալ պետք է գործողությունների ծրագիր կազմվի։ Բոլոր հանձնարարականները տրված են»։

📍«Նաև պետք է նշեմ, որ այսօր առավոտյան ինձ տեղեկացրին, որ Իրանի փոխարտգործնախարարը զանգահարել է Բաքու և Ադրբեջանից օգնություն խնդրել Լիբանանում մնացած Իրանի դեսպանատան աշխատակիցների տարհանման հարցում, քանի որ նրանք չէին կարող դա անել։ Ինձ տեղեկացրին այդ մասին։ Ես անմիջապես հրաման տվեցի օգնություն ցուցաբերել և ինքնաթիռ ուղարկել։ Նրանք նույնիսկ ասացին, որ պատրաստ են վճարել դրա համար։ Ես ասացի, որ անհրաժեշտ չէ. եթե մենք հիմա օգնություն չտրամադրենք այսպիսի դժվարին ժամանակներում, ապա ե՞րբ պետք է օգնություն տրամադրենք։ Այս ամենի դիմաց՝ Նախիջևանին հարվածել տգեղ, վախկոտ և անամոթ ձևով։ Այս բիծը երբեք չի ջնջվի նրանց տգեղ դեմքից։ Հետևաբար, դիվանագիտական ուղիներով կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մեր զինված ուժերը, Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը և մյուս բոլոր հատուկ նշանակության ուժերը բերվել են առաջին մակարդակի զորահավաքի և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու։ Այսքանը առայժմ»։

📍«Մենք ադրբեջանական ժողովրդին կտեղեկացնենք իրադարձությունների ընթացքի մասին։ Պաշտպանության նախարարության հայտարարությունն արդեն հրապարակվել է լրատվամիջոցներում։ Ադրբեջանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած չար ուժ ստիպված կլինի բախվել մեր երկաթե բռունցքին»։

Կարճ կասեմ իմ գնահատականը․ Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և սպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելու։ Ամեն դեպքում սպասենք դեպքերի հետագա զարգացմանը։ Դե իհարկե Հայաստանի մասին չէր կարող չխոսել, անգամ այս իրավիճակում․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031