«Միգուցե ինձնից եք վախենում, ասեմ, դրա կարիքը չկա, բայց դուք վախենում եք ոչ թե ինձնից, այլ իմ ճշմարիտ խոսքից»,-այսօր Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում դատարանին դիմելով՝ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ նախորդ դատական նիստում, երբ 3 ամսով երկարաձգվեց իր տնային կալանքը, իրեն խոսքի իրավունք չտրվեց:
«Չեք կարող սահմանափակել էն սյունեցիների կամքը, ովքեր կանգնած են իմ թիկունքում։ Ես պայքարել եմ, կլինեմ բանտում, փողոցում, թե այլուր, պայքարը շարունակելու եմ, որպես սյունեցի. ես չեմ ծնկելու, առաջիկայում մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին»,-հավելեց պատգամավորը:
Նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հակադարձեց՝ որևէ մեկից չի վախենում. «Առավել եւս ձեզնից կամ որեւէ այլ անձից»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































