ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, կալանքից անհապաղ ազատ է արձակել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, որն ապօրինի կալանքի տակ էր դեկտեմբերի 5-ից։
«Քիչ առաջ մեր ընկերը որոշումը բերեց, հիմա մենք ըստ կարգի տանում ենք փոխանցենք, եւ Արշակ սրբազանը շուտով դուրս կգա: Նշեմ, որ դատարանը որոշակի սահմանափակումներ է կիրառել, վարչական հսկողություն է սահմանել՝ մասնավորապես նաեւ տարածքային սահմանափակում: Արշակ սրբազանին արգելված է Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գալ, շփումներ ունենալ գործող վկաների հետ, մնացածն օրենքով սահմանված սահմանափակումներն են »,- լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Լրագրողի հարցին՝ սրբազանը կարո՞ղ է Վեհափառ Հայրապետի հետ շփվել, Ռուբեն Մելիքյանն այսպես արձագանքեց. «Վեհափառ Հայրապետը տվյալ գործով որպես վկա չի անցնում, հետեւաբար նման արգելք գոյություն չունի»:
Կարդացեք նաև
Սա անօրինական որոշում էր… Այնպես չի, որ այս որոշումից գոհ ենք, որովհետեւ մենք առաջին պահից պնդում ենք, որ այստեղ հիմնավոր կասկած չկա անգամ նրանց ձեւակերպումներով: Այն արարքը, որը նկարագրված է մեղադրանքում, եւ Քրօր-ի այն հոդվածը, որը որ այստեղ կիրառվում է, իրար հետ կապ չունեն»:
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը, որն էլ լուրն առաջինն էր հայտնել Արշակ սրբազանին ազատ արձակվելու մասին, նշեց, որ ինչպես սպասում էր, լուրը լսելիս սրբազանի դեմքին անգամ մի մկան չի շարժվել, լուրն արժանապատվությամբ է ընդունել. «Երբ ինձ տեսավ, ասաց՝ հո բան չի պատահել… Հետո անդրադարձավ Բագրատ Սրբազանին, ասաց՝ մենակ է մնում, ոնց որ տխրեց դրա հետ կապված…Դա էր առաջին ռեակցիան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































