Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող եք գալ, վստահ տանեմ՝ ցույց տամ, նման բան չկա. Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալն արձագանքում է Արման Թաթոյանին

Մարտ 05,2026 18:23 Share

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ասուլիսում բարձրաձայնել էր ադրբեջանական կողմի առաջխաղացումների, նոր հենակետերի, թաքստոցների մասին՝ ներկայացնելով փաստեր եւ արբանյակային լուսանկարներ, ինչը ՔՊ-ական պատգամավորները հերքում են:

Արման Թաթոյանի պնդմամբ, ադրբեջանցիները ականանետերի համար նախատեսված դիրքեր են կառուցել, նույն վիճակը նաեւ Վարդենիսում է:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանության խնդրեց Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Արտուշ Սիմոնյանից: «Ես հիմա Ձեզ ռեալ ասում եմ՝ այդ հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, ոչ մի առաջխաղացում, ոչ մի հենակետ, ոչ մի նման բան չկա: Կարող եք գալ, ես Ձեզ տանեմ ցույց տամ: Ես երեկ լսել եմ այդ հայտարարությունը, բայց Ջերմուկում, կրկնում եմ՝ ոչ առաջխաղացում կա, ոչ նոր դիրք ու հենակետ: Ամեն ինչ նույնն է, 2022 թվականից հետո բան չի փոխվել: Կարող եք գալ, վստահ տանեմ ցույց տամ, շատ էլ, որ մեզ մոտ Ձմեռ է»,-ասաց համայնքի ղեկավարի տեղակալը:

«Երեւանում գարուն է, բայց մեզ մոտ հենց հիմա ձյուն է գալիս: Մենք ապրում ենք, աշխատում ենք, զբոսաշրջիկները գալիս հանգստանում են, ամեն ինչ խաղաղ ու հանգիստ է»,-վստահեցրեց Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031