Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր լեզվակռիվ սկսվեց Բագրատ սրբազանի եւ նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանի միջեւ: Երբ Բագրատ սրբազանն իր տեղից խոսեց, նիստը նախագահողն ասաց. «Հումորները դրեք մի կողմ եւ նստեք ու առանց դատարանի թույլտվության չխոսեք»:
«Ես նստած եմ արդեն ութ ամիս: Հումոր չի, իրականություն է»,- դատարանին արձագանքեց Բագրատ սրբազանը:
«Դատարանն արգելում է»,-շարունակեց դատարանը:
Կարդացեք նաև
«Դատարանը չի կարող ինձ թույլ տալ կամ թույլ չտալ»,- հակադարձեց Բագրատ սրբազանը:
«Դատարանն արգելում է, դուք խանգարում եք»,- ասաց նիստը նախագահողը:
«Ես էլ չեմ արգելվում»,- հակադարձեց Բագրատ սրբազանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































