Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը «Դիզվառելիքի գործով» Սերժ Սարգսյանից, Բարսեղ Բեգլարյանից եւ Գեւորգ Հարությունյանից պահանջում է 489 միլիոն 160 հազար 110 դրամ

Մարտ 05,2026 20:17 Share

«Այնպես չէ, որ Վերաքննիչ դատարանը, առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելիս, կասկածի տակ է դրել պարոն նախագահի անմեղությունը եւ այդ տրամաբանության մեջ ինձ համար, անկեղծ ասած, անհասկանալի է այս հայցադիմումը։ Անհասկանալի է նաեւ այն առումով, որ դատախազության հարգելի գործընկերների կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։ Այսինքն, Վերաքննիչ դատարանը չի տեսել, որ հիմնավոր են դատախազության գործընկերների բերած փաստարկները։ Այս պարագայում այս գույքային հայցը, կարծում եմ, ընդհանրապես չպետք է բերվեր»,-այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը։

Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նախագահ Սարգսյանի գործով նիստը։ Խոսքը «դիզվառելիքի գործ» անվանումը ստացած վարույթի մասին է։ Դատախազությունը գույքային հայց է ներկայացրել գործով մեղադրյալներ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի տնօրեն Բարսեղ Բեգլարյանի դեմ՝ պահաջելով 489 միլիոն 160 հազար 110 դրամ։ Դատարանը նրանց գույքային պատասխանող ճանաչեց։

Ամրամ Մակինյանը հիշեցրեց՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից պարոն նախագահն արդարացվել է ։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ բեկանվել է առաջին ատյանի դատարանի որոշումը, բայց պարոն նախագահի մեղավորության առումով Վերաքննիչ դատարանը ձեւակերպումներ չի տվել, առաջ է քաշվել քրեադատավարական օրենքի խախտումների թեզը։ Նա նաեւ հավելեց, որ առաջին ատյանի դատարանում պարոն Միսակյանի նախագահությամբ քննության ժամանակ իրենք այդ մասին խոսել են, որ նյութեր են նախապատրաստվել քրեադատավարական օրենքով սահմանված ընթացակարգերի էական խախտմամբ։ Վերաքննիչ դատարանն այդ հարցին անդրադարձել է եւ սույն դատարանի դատին է հանձնել նաեւ այդ հարցի պարզումը։

Գործով մյուս երկու մեղադրյալների՝ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նախկին նախարար Սերգո Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մահվան հիմքով։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031