Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից խոշոր տրամաչափի հրետանու ձայներ են լսել։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։
«Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են։ Բոլորի համար էլ պարզ է, որ դրանք կապված են ռազմական գործողությունների հետ ու Իրանի տարածքից են։ Ցերեկային ժամերին ու երեկոյան կողմ են ձայները լսվել»,– ասել է նա՝ նշելով, որ այս պահին ձայներ չեն լսվում։



















































Հասարակ վերլուծություն.
ա) եղել է Նախիջևանի ուղղությամբ օդային հարձակում (պարզ չէ թե որ կողմն է այն իրակացրել);
բ) եղել է Թուրքիայի վրա նույնանման հարձակում (պարզ չէ թե որ կողմն է այն իրականացրել), ՆԱՏՕ-ն հիշատակվում է;
գ) Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել` քննարկել են Նախիջևանի ուղղությամբ իրականացված հարձակումը
դ) արդյունքում, Իրանը դիտվում է թշնամական կողմ այս երկու պետությունների կողմից
ե) ալիև. «Մեր զորքերը մարտական պատրաստության վիճակի են բերվել»:
զ) Իրանի սահմանի երկայնքով տեղակայվել են նաև շարժական դաշտային հոսպիտալներ, զինամթերքի բեռնատարներ և վառելիքի մատակարարման մեքենաներ։ Ըստ աղբյուրի՝ դա վկայում է, որ ադրբեջանական բանակը տարածաշրջանում զբաղեցրել է «երկարաժամկետ և մշտական» դիրք
է) Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները տեղեկացրել են, որ ցնցված վիճակում են:
Այս դասավորությունը ալիևի օգտին է` Նախիջևան հասնելու համար Սյունիքը ոտատակ տալը ընդունելի կլինի ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիայի համար, քանի որ Իրանը թշնամական տարածք է ‘դարձել’:
Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, … ցնցված կլինեն, կկարեկցեն, բայց c’est la vie կասեն ու մնան անհաղորդ:
Սա է այն պատառը, որ կունենա Ազրբժանը (գումարած Հարավային Ազրբժան) Իրանի մասնատման արդյուքում: Արդյո՞ք սա չէր հստակեցրել ԴՋՎենսը փետրվարի այցելության ժամանակ:
Ի՞նչ գործի է հայկական զորքը:
ՍՅՈՒՆԻՔԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂՆԱՇԱՐԸ, ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է: