Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերի հասցեագրման հարցում ցուցաբերած աջակցության համար

Մարտ 05,2026 23:25 Share

Մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել վերջին զարգացումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և իրավիճակի հանգուցալուծման հույս հայտնել։

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերի հասցեագրման հարցում ցուցաբերած աջակցության համար, ինչին ի պատասխան ԱՄԷ ԱԳ նախարարն ընդգծել է այդ ուղղությամբ գործադրվող շարունակական ջանքերը և փոխգործակցության պատրաստակամությունը։

 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031