Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը

Մարտ 06,2026 12:17 Share

Ֆասթ Բանկը դարձել է հայկական ֆուտբոլի առաջատար «Փյունիկ» ակումբի կանանց և երիտասարդական թիմերի տիտղոսային հովանավորը, ինչպես նաև իր հովանու տակ է առել  «Փյունիկ» ակադեմիայի երկու պատանեկան թիմերը:

Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը նշել է «Փյունիկ ֆուտբոլային ակումբի հետ այս համագործակցությունը մեր բնական արժեքների արտահայտումն է: Այս համագործակցությամբ մենք նաև ցանկանում ենք ներդրում ունենալ մեր ֆուտբոլասեր երեխաների աճի և զարգացմանը: Մենք վստահ ենք, որ համատեղ համագործակցությամբ կունենանք դրական արդյունք»:

«Փյունիկը» հայկական լեգենդար ֆուտբոլային ակումբ է՝ 16 չեմպիոնական տիտղոսով և 8 գավաթով։  Այս ակումբից են մեծ ֆուտբոլ ճանապարհել Հենրիխ Մխիթարյանին և Հայաստանի հավաքականի ոսկե սերնդի աստղերին։

«Փյունիկ» ՖԱ գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանը կարևորել է Բանկի հետ գործակցությունը․ «Հուսով ենք, որ Բանկի հետ համագործակցությունը շատ լուրջ առաջընթաց կապահովի», – ասել է նա:

Գործակցության մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը, Արտակ Դաշյանը և երևանյան թիմի այլ առաջատար ֆուտբոլիստներ։ Ավագյանը, իր հերթին, «Փյունիկը» համարում է իր երկրորդ տունը՝ շեշտելով, որ հենց այս ակումբում հանդես գալու ընթացքում են նրան նկատել և հնարավորություն տվել պաշտպանել ազգային ընտրանու գույները․ «Փյունիկի նպատակները միշտ Հայաստանի առաջնություններում եղել են բարձր, տիտղոսների համար ենք պայքարում, այս տարի նույնպես փորձելու ենք հաղթել չեմպիոնությունը և գավաթը», – ասել է նա։

Ֆասթ Բանկն այս գործակցությամբ շարունակում է ներդրումներ կատարել սպորտի ոլորտում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031