Լրահոս
Օրվա լրահոսը

Հարյուրավոր իրանցի դպրոցականների և խաղաղ քաղաքացիների նահատակությունն այն հարցը չէ, որը կարելի է հեշտությամբ անտեսել. Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության նախագահ

Մարտ 06,2026 13:20 Share

Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության նախագահի հայտարարությունը՝ ուղղված աշխարհի կրոնագետներին և մտավորականներին՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ

Հանուն Բարեգութ և Ողորմած Աստծո

Ես անում եմ այս հայտարարությունն այնժամ, երբ աշխարհի ազատատենչ մարդկանց սրտերը խոր վշտով են լցված։ Իրանի Իսլամական Հեղափոխության գերագույն հոգևոր առաջնորդ, Գերաշնորհ Այաթոլլահ Իմամ Խամենեիի (թող Աստված լուսավորի նրա հոգին) դառն ու սրտակեղեք նահատակությունը բացահայտեց ազատության և ազատ աշխարհի թշնամիների դաժանության, ստորության և չարության ողջ խորքը։ Իմամ Խամենեին սոսկ քաղաքական և կրոնական առաջնորդ չէր, այլ նաև մեր ժամանակների դիմադրության, բանականության, քաջության, արժանապատվության և հեղինակության օրինակելի խորհրդանիշ։ Ինչպես նրա օրհնյալ կյանքը, այնպես էլ նրա նահատակությունը դարձան դիմադրության մեծ օրինակ։ Այս առնչությամբ ցանկանում եմ նշել մի քանի կետ։

Առաջինը՝ Ամերիկայի և սիոնիստական թշնամիների վայրագ ու վախկոտ ագրեսիան Իսլամական Իրանի դեմ միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության, մարդու իրավունքների և մարդասիրական սկզբունքների բացահայտ խախտում է։ Այս պարտադրված պատերազմը, որը սկսվել է Իրանի անկախության հիմքերը թուլացնելու նպատակով, ներկված է մեր հարյուրավոր անմեղ հայրենակիցների մաքուր արյամբ։ Այս նահատակությունները մարդկության պատմության մեջ կմնան որպես Իրանի արժանապատիվ ժողովրդի նկատմամբ գործադրված բռնաճնշումների և մեր երդվյալ թշնամիների ծայրահեղ դաժանության արտահայտություն։

Երկրորդը՝ իրանցիների հզոր արձագանքը և զինված ուժերի ու ողջ ժողովրդի մակարդակով բացահայտ այս ագրեսիային ցուցաբերած դիմադրությունը արժանապատիվ պաշտպանության և հարկադրանքի ու ահաբեկման առջև չընկրկելու հստակ վկայությունն է։ Սա մի իրողություն է, որը բխում է մեր մարտիրոս առաջնորդ Իմամ Խոմենեիի ուսմունքից, և այն մեզ սովորեցնում է, որ անարդարության նկատմամբ լռությունը անթույլատրելի է, իսկ արժանապատվությունը անքակտելիորեն կապված է դիմադրության հետ։

Երրորդ՝ ելնելով Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության՝ ճշմարտությունը բացահայտելու և համաշխարհային իրազեկվածությունը ձևավորելու գործում պատասխանատու առաքելությունից, մենք կոչ ենք անում բոլոր հոգևոր առաջնորդներին, մտավորականներին, գիտնականներին և հեղինակություններին, մասնավորապես՝  մուսուլմանական հասարակություններին, չլռել սիոնիստական ռեժիմի և նրա ամերիկյան հովանավորների կողմից կազմակերպված հանցագործությունների նկատմամբ։ Վերջին ագրեսիայի ընթացքում հարյուրավոր իրանցի դպրոցականների և խաղաղ, ոչ զինվորական քաղաքացիների անարդարացի նահատակությունը այն հարցը չէ, որը կարելի է հեշտությամբ անտեսել։ Մարդկային այս ճիչը պետք է հնչի յուրաքանչյուր հարթակում և յուրաքանչյուր միջավայրում։

Հետևելով մեր մարտիրոս առաջնորդի գաղափարներին՝ մենք վճռականորեն և միասնաբար կշարունակենք դիմադրության ուղին և առկա ճգնաժամը կվերածենք հնարավորության՝ փառավորելու մեր սիրելի Իրանի մեծությունն ու հզորությունը։

Մոհամմադ Մահդի Իմանիփուր

Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031