ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի, նրա ընտանիքի մի քանի անդամների և Իրանում ռմբակոծությունների հետևանքով քաղաքացիական այլ զոհերի մահվան առիթով Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը ցավակցությունների գիրք է բացվել:
2026 թվականի մարտի 5-ին Ռուսաստանի մի շարք պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև Մոսկվայում հավատարմագրված դեսպաններ և ռազմական կցորդներ այցելել են ՌԴ-ում ԻԻՀ դեսպանի նստավայր, ցավակցություն հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին։
Ցավակցությունների գրքում գրառում է կատարել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։


















































