Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, ըստ գլխավոր դատախազության պահանջի, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատական նիստն այսօր կայացավ պատասխանող կողմի բացակայության պայմանում։
Նիստից րոպեներ առաջ դատարանը պատասխանող կողմի ներկայացուցչից գրություն ստացավ, որ պաշտպանը վարակվել է վիրուսային գրիպով, դրանով պայմանավորված ոչ մի կերպ չի կարող մասնակցել այսօրվա նիստին, ուստի խնդրում է նիստը հետաձգել։ Սակայն մեղադրող Նաիրա Արտաշեսյանն առարկեց՝ միջնորդելով նիստը շարունակել։
Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Մեղադրող կողմի ներկայացուցիչը դատարանի առաջարկով հնարավորինս համառոտ ներկայացրեց մեղադրանքի հիմքի առարկայի փոփոխությունը՝ նաեւ միջնորդելով, որպեսզի գործով որպես երրորդ անձ ներգրավեն նոր ընկերություններ եւ անձինք։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 23-ին, ժամը 14։00-ին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































