Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Աշտարակի «պոպոքը» կերավ, արցախցի կնոջ գնումները հասցրեց տուն, բարեւներ ուղարկեց աշտարակցու կնոջը

Մարտ 07,2026 11:50 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր թիմակիցներով Արագածոտնի մարզում էր:  Աշտարակի «պոպոք» ուտելով՝ վարչապետը աջ ու ձախ բարեւում էր քաղաքացիներին, հիշեցնում Աշտարակի «պոպոքի» հայտնի երգը: Հետո սկսեց բռի մեջ լիքը լցրած «պոպոքից» հյուրասիրել թիմակիցներին:

Երբ Աշտարակի մի բնակիչ մոտեցավ, որ ինքն էլ հյուրասիրվի, վարչապետը դիտողություն արեց՝ ասելով, «դուք ուտում եք, ունեք, թող երեւանցիները ուտեն»:

Հետո խանութում հանդիպեց արցախցի մի կնոջ, ասաց՝ «վաղը մարտի ութն է, գոնե  սենց շնորհավորենք» ու  արցախցի կնոջ գնումները տոպրակով նրա ձեռքից վերցրեց ու անձամբ տարավ մինչեւ նրա տուն:

Ճանապարհին մեկ այլ տարեց տղամարդու բանկային քարտերը ստուգեց՝ պարզեց՝ ինչպես  է թոշակը ստանում, համոզեց, որ ապրիլի մեկից ստացվում է, որ 45.000 դրամով նրա թոշակը բարձրացած կարելի է  համարել: Հրաժեշտ տալիս էլ բարեւներ ուղարկեց այդ տղամարդու կնոջը:

Մեկ այլ տարեց տղամարդ էլ բարեւին ի պատասխան ասաց՝ երկրի վիճակը լավ չի:

-Արի բացատրի՝ ինչի լավ չի,- հարցրեց Փաշինյանը:

-Գործ չկա,- դժգոհեց քաղաքացին:

-Ի՞նչ մասնագիտություն ունես,- հարցրեց Փաշինյանը:

– Բանվոր եմ,-արձագանքեց 60 ամյա տղամարդը:

– Բանվորի աշխատանք չկա՞, հաստա՞տ,- զարմացավ Փաշինյանը:

Մարզպետն ու Աշտարակի համայնքապետն էլ միանգամից հաստատեցին՝ 50 հոգու բանվորի ազատ տեղ ունեն:

-Շնորհակալ եմ,-պատասխանեց 60 ամյա տղամարդը:

-Շնորհակալը, շնորհակալ, դե մտի, աշխատի էլի եղբայր,- արձագանքեց Փաշինյանն ու քայլեց առաջ:

-Ուրիշ ի՞նչ խնդիր կա, ասա լուծենք,- արդեն հեռանալիս տարեց տղամարդուն ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031