Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտորեն փորձ է կատարվում Իրանի հյուսիսում Ադրբեջանով լարվածություն բորբոքել. Տիգրան Աբրահամյան

Մարտ 07,2026 12:35 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման. ԱԹՍ-ների` Նախիջևանում իրականացված հարվածների հաջորդ սերիան է թողարկվել:
Հիմա էլ Բաքվում պնդում են, որ Իրանը փորձել է ահաբեկչություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում, այդ թվում` Բաքու-Ջեյհան նավթամուղը պայթեցնել:

Ակնհայտորեն փորձ է կատարվում Իրանի հյուսիսում Ադրբեջանով լարվածություն բորբոքել, իսկ թե սցենարով դա ինչ վերջնակետի կհասնի` դեռ պարզ չէ:
Իսկ Նախիջևանի ԱԹՍ հարձակումների ֆոնին Երևանից Բաքու շնչակտուր զանգ անողներն ու մտահոգվողները շատ շուտ մոռացան ընդամենը մի քանի տարի առաջ Արցախն ու Հայաստանը խոցող ադրբեջանական ԱԹՍ-ների, արկերի և հրթիռների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031