Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկո ջան, Հայաստանը քեզ նվիրե՞մ, նվիրում եմ. Փաշինյանը թալինցի Հայկոյին նվեր տվեց

Մարտ 07,2026 13:50 Share

Աշտարակից հետո Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հաջորդ կանգառը Թալինն էր: Միասին թակեցին բնակիչների դռներ, մտան տներ, բարեւեցին, մտան խանութներ:

-Ի՞նչն է թանկացել, – բանջարանոց մտնելով՝ աշխատակիցներին հարցրեց Փաշինյանը:

-Նորմալ է,- պատասխանեց աշխատակիցը ու այդպես էլ հստակ չասաց թանկացումների մասին, դեռ մի բան էլ համոզեց՝ բաներ կան մի քիչ էլ իջել են:

Փաշինյանի մոտ բերեցին թալինցի փոքրիկ Հայկոյին՝ վարչապետին հաճոյանալով, թե երեխան վարչապետին էր ուզում տեսնել.

-Քեզ Հայաստանը նվիրե՞մ, Հայկո ջան: Հայաստան եմ նվիրում,  համաձա՞յն ես,-հարցրեց Փաշինյանն ու Հայկոյի կրծքավանդակին «Հայաստանը» փակցրեց:

Թալինում մի երիտասարդ դիմեց օգնության համար՝ աջակցություն խնդրելով,  որ զրոյից կարողանա սկսել իր գործը: Փաշինյանն էլ «ցրեց»՝ ասելով, որ ընտրական շրջան է, հիմա չեն կարող:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031