ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը Truth Social սոցիալական ցանցում
Իրանը, որը խիստ պարտության է ենթարկվում, ներողություն է խնդրել Մերձավոր Արևելքի իր հարևաններից և հանձնվել նրանց՝ խոստանալով, որ այլևս չի կրակի նրանց ուղղությամբ։ Այս խոստումը տրվել է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի անընդհատ հարձակումների պատճառով։ Նրանք փորձում էին գրավել և վերահսկել Մերձավոր Արևելքը։
Սա առաջին անգամն է, որ Իրանը հազարավոր տարիների ընթացքում պարտվել է իրեն շրջապատող Մերձավոր Արևելքի երկրներին։ Նրանք ասել են. «Շնորհակալություն, նախագահ Թրամփ»։ Ես պատասխանել եմ. «Խնդրեմ»։
Իրանն այլևս Մերձավոր Արևելքի «կռվարարը» չէ, այլ այժմ դարձել է Մերձավոր Արևելքի «պարտվողը» և այդպիսին կմնա բազմաթիվ տասնամյակներ՝ մինչև հանձնվի կամ, ավելի հավանական է, ամբողջությամբ փլուզվի։
Կարդացեք նաև
Այսօր Իրանը շատ ուժեղ հարվածներ կստանա։ Իրանի վատ վարքի պատճառով այժմ լրջորեն քննարկվում է նաև այնպիսի տարածքների և մարդկանց խմբերի ամբողջական ոչնչացման հնարավորությունը, որոնք մինչ այս պահը թիրախավորման համար չեն դիտարկվել։
Շնորհակալություն այս հարցին ձեր ուշադրության համար։


















































