Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել. Արաղչին դա գնահատել է «վտանգավոր զարգացում՝ մահացու հետևանքներով», որի նախադեպը ստեղծել է ԱՄՆ-ն․ Վարդան Ոսկանյան

Մարտ 07,2026 21:43 Share

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման էր ենթարկվել իրանական Ղեշմ կղզու՝ ջրի աղազերծման գործարանը, ինչի հետևանքով 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել։

Գրառման երկրորդ մասում նշված գործողությունը գնահատվել է «վտանգավոր զարգացում՝ մահացու հետևանքներով», որի նախադեպը ստեղծել է ԱՄՆ-ը։

Նախարարի գրառման երկրորդ մասում տողերի արանքից կարդացվող սպառնալիքն իրոք հղի է ծանր հետևանքներով, որովհետև Իսրայելի և Պարսից ծոցի արաբական միապետությունների ծաղկուն քաղաքներից շատերը կարող են վերածվել անապատի, եթե սկսեն թիրախավորվել այդ երկրների համար կենսական նշանակություն ունեցող ջրի աղազրկման գործարանները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031