Լրահոս
Օրվա լրահոսը

Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով․ ՀՀ ԱԳՆ

Մարտ 07,2026 22:05 Share

Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով։

Մարտի 4-ին Բեյրութ-Երևան արտահերթ չվերթով Հայաստան տեղափոխվեց ՀՀ 121 քաղաքացի՝ այդ թվում 87-ը «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթի մասնակիցներն ու նրանց ուղեկցող անձինք։

Այս պահին Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով, օդային տարածքը բաց է։ Գործում է շաբաթական Բեյրութ-Երևան 3 ուղիղ չվերթ։

ՀՀ դեսպանության թեժ գծին ստացվում են իրավիճակով պայմանավորված հարցերով զանգեր, քաղաքացիներին տրվում են համապատասխան աջակցություն և ուղղորդումներ՝ ըստ անհրաժեշտության։

Հյուպատոսական ծառայությունները մատուցվում են ժամանակին և անխափան։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031