Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ շշնջաց պեմզաշենցին Փաշինյանի ականջին

Մարտ 08,2026 00:00 Share

Շիրակի մարզում իր թիմակիցների հետ շրջայց կատարած Նիկոլ Փաշինյանը կանգառ ունեցավ Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում։ «Մենք ձեզ հետ ենք, Փաշինյան ջան»,- ասացին գյուղացիները` բարձրաձայնելով ոռոգման ջրի հարցը։ Վարչապետը պատասխանեց, որ իրենց նախընտրական ծրագրում խաղաղությունից հետո երկրորդ կարևոր տեղը զբաղեցնում է ջրի խնդիրը, պետք չէ հիշեցնել, քանի որ դա իրենց ուշադրության կենտրոնում է։

Երբ նա հեռանում էր, տարեց մի տղամարդ մոտեցավ` ասելով. «Ձեր ականջին ուզում եմ մի բան ասել»։ Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց, որ իր վրա միկրոֆոն կա։ «Ավելի լավ»,-ասաց տղամարդը` շշնջալով` «էդ կեղտոտներին ե՞րբ պիտի վերացնենք»։ Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանին շատ դուր եկավ նրա ասածը, լայն ժպտաց` պատասխանելով. «Օրենքի երկիր է, միայն օրենքով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    «Վարչապետը պատասխանեց, որ իրենց նախընտրական ծրագրում խաղաղությունից հետո երկրորդ կարևոր տեղը զբաղեցնում է ջրի խնդիրը, պետք չէ հիշեցնել, քանի որ դա իրենց ուշադրության կենտրոնում է»։
    Միամիտ գյուղացիները երևի չհասկացան, թե նիկոլն էդ խոսքերով ինչ էր ուզում ասել, իսկ նա ակնարկում էր հետևյալը՝ «Ինչպես Արցախում խաղաղություն հաստատեցինք, նույն ձևով էլ հողերի ոռոգման հարցը «կջրենք», դա է մեր գործը»։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031