Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած «խրոխտ» հռետորաբանությանը, Բաքվի բռնապետը շատ լավ գիտե, որ իր երկրում առնվազն տասնյակ հազարավոր հավատացյալ շիաներ զոհված այաթոլլահ Խամենեիին համարում էին իրենց հոգևոր առաջնորդ․ Վարդան Ոսկանյան

Մարտ 08,2026 15:11 Share

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Երեկ գիշեր և այսօր առավոտյան իրանական պաշտոնական ԶԼՄ-ները ևս տարածել են Իրանի ԶՈւ-ի «Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի խոսնակի հայտարարությունը Բաքվի բռնապետական վարչախմբի վերաբերյալ։

Դրանում, մասնավորապես, ասվում է՝

Իրանի հարևան երկիր՝ Ադրբեջանական Հանրապետությանը, որպես իսլամական պետության, հայտարարում ենք, որ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու նպատակով պետք է այդ երկրից դուրս բերել սիոնիստներին և վտանգի տակ չդնել սեփական ժողովրդի և իսլամական Իրանի անվտանգությունը։

Հայտարարությունն ունի ակնհայտ զգուշացման բնույթ, և չնայած «խրոխտ» հռետորաբանությանը, Բաքվի բռնապետը շատ լավ գիտե, որ իր երկրում առնվազն տասնյակ հազարավոր հավատացյալ շիաներ զոհված այաթոլլահ Խամենեիին համարում էին իրենց հոգևոր առաջնորդ, ինչի պատճառով էլ հայտարարության մեջ երկու անգամ շեշտվում է «իսլամական» բառը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031