Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը հերքում է, որ հարվածել է, իսկ մենք զանգահարում ենք Բայրամովին: Կարիք չկա հայտնվելու երկու երկրների խնդիրների արանքում. Մարուքյան

Մարտ 09,2026 10:30 Share

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի արտգործնախարարությունը X-ի իր էջում երախտագիտություն է հայտնել իրանական անօդաչու սարքերի հարձակումներից հետո Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու համար:

Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ երկու տասնյակ երկրների դրոշներ են, վերջինը՝ ՀՀ պետական դրոշն է։ Հիշեցնենք, մարտի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Նախարարները մտքեր էին փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն էին հայտնել և նշել էին լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

Ես կարծում եմ, որ Արարատ Միրզոյանը չպետք է զանգահարեր Բայրամովին։ Կարիք չկա հայտնվելու երկու երկրների խնդիրների արանքում, հատկապես այն դեպքում, երբ Իրանը հայտարարում է, որ ինքը չի հարձակվել և խոսքը պրովոկացիայի մասին է։

Մեր դրոշը որևէ պարագայում չպետք է հայտնվեր այդ 40 պետությունների ցանկում։ Իրանը հերքում է, որ հարվածել է, իսկ մենք զանգահարում ենք Բայրամովին։ Հետո էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնում այն բոլոր երկրներին, որոնք համերաշխություն են հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, և այդ ցանկում նաև Հայաստանն է։

Դուք ի՞նչ գիտեք՝ Նախիջևանում հայտնված դրոնները որտեղի՞ց են եկել, ինչպե՞ս են այնտեղ հայտնվել։ Դուք ի՞նչ եք հասկանում՝ այդ դրոններն ինչպիսի՞ դրոններ են, ինչի՞ համար են ընկել։

Կարո՞ղ եք վերջապես հանգիստ մնալ և մեր պետությանը ոչ մի վնաս չտալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031