Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցում է ուղարկվել: Այս մասին տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների «Ազդարար» կայքից:
Հենրիկ Արգամի Աբրահամյանին (հասցե՝ Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Մխչյան բնակավայր, փ. 7, տ. 33)
Հայտատու՝ դատախազություն
Տեսակ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցում
Հիմք՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներ
Կարդացեք նաև
Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2026 թվականի մարտի 9-ին՝ ժամը 14:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-651 հեռախոսահամարին:
















































