Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Պարսիկները հազարամյակներով պետականություն պահպանած ժողովուրդ են, հետևաբար բանակցություններն անխուսափելի են, իսկ խաղաղությունը՝ մոտ

Մարտ 09,2026 11:27 Share

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրան–Ադրբեջան լարվածության ֆոնին որոշ քաղաքական անհատներ կրկին սկսեցին բայղուշանալ։ Տպավորություն է, որ այդ տեսակը ոչ թե կանխագուշակում, այլ ցանկանում է, որ Հայաստան–Ադրբեջան առճակատում սկսվի, քանի որ խաղաղությունը բացառում է իրենց իշխանության գալու շանսերը։

Ոմանք էլ առաջարկում են միջամտել կոնֆլիկտին՝ հիմնավորելով, թե Քուվեյթից ու Քաթարից ոչ միայն պակաս չենք, այլև տարածքով մեծ ենք։ Քաթարի բյուջեն 60 միլիարդ դոլար է, իսկ Քուվեյթինը 80 միլիարդ։ Երկրորդ նախագահը մինչ օրս չի հասկացել, որ պետությունների ազդեցությունը որոշվում է ոչ թե տարածքի չափով, այլ տնտեսական հզորությամբ, Իսրայելը դրա` վառ օրինակ։

Երեկ Իրանի նախագահը հայտարարեց, որ այլևս չի հրթիռակոծի տարածաշրջանի երկրները և տեղի ունեցածի համար ափսոսանք հայտնեց։ Սա նշանակում է, որ Իրանի սպառազինության պաշարներն իսկապես սպառվում են։

Պարսիկները հազարամյակներով պետականություն պահպանած ժողովուրդ են, հետևաբար բանակցություններն անխուսափելի են, իսկ խաղաղությունը՝ մոտ և փառք Տիրոջը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031