«Այսօր մեր երիտասարդությունն ունի բնակարանային խնդիրներ։ Նրանց հնարավորություն է ընձեռվում ունենալ բնակարան մատչելի գներով», – ֆեյսբուքյան իր տեսանյութում ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանը՝ ներկայացնելով «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի 5-րդ կետը՝ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։
Ըստ նրա, այն վարձավճարը, որ երիտասարդները տալիս են վարձակալության համար, կարող են վճարել բնակարանների համար։
«Այս պայմանները հնարավորություն կտա ձեզ ամուսնանալ, շատանալ և շենացնել մեր երկիրը»,- նշում է նա։
Դեպի Ուժեղ Հայաստան տանող Սամվել Կարապետյանի առաջարկած 5 քայլերն են.
Կարդացեք նաև
300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,
0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,
20% էժան դեղորայք՝ բոլորի համար,
Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,
20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։


















































