«Մենք որոշում ունենք, որ մասնակցելու ենք ազգային ժողովի առաջիկա ընտրություններին։ Ձեւաչափի մասին դեռ որոշում չունենք։ Մենք բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ եւ եթե գտնվեն համագործակցության եզրեր, ապա մենք նախընտրում ենք ընտրությունների գնալ այլ կուսակցությունների հետ, բայց ոչ դաշինքով, այլ մեկ կուսակցական ցուցակով, որպեսզի կարողանանք ավելի հեշտությամբ հաղթահարել խորհրդարանում հայտնվելու շեմը»,- «Նոյյան տապան» մամուլի սրահում կայացած ասուլիսում այսօր հայտարարեց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Դաշինքների համար այդ շեմը, հիշեցնենք, 8 տոկոս է, կուսակցությունների համար՝ 4 տոկոս։
Հիշեցնենք, նա եւ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը եւ Հովիկ Աղազարյանը նոր կուսակցություն են հիմնել՝ «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն» (ՄԱՍԿ)։
Հովիկ Աղազարյանը նաեւ հայտարարեց՝ կուսակցության վարչության անունից ցավակցում են Իրանի իսլամական հանրապետությանը՝ ընթացող պատերազմում կրած կորուստների համար․ «Անվերապահ դատապարտում ենք ԱՄՆ-ի եւ Իսրայելի բարբարոսական, հակամարդկային գործողությունները՝ ԻԻՀ-ի նկատմամբ։ Վստահ ենք, որ Իրանի հերոսական, եղբայրական ժողովուրդը պատվով դուրս կգա այս արհավիրքից»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































