Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ամստերդամ. Շարունակելու ենք միջազգային հանրությանը ներկայացնել այս անօրինականությունները, մինչև չդադարեցվի Սամվել Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող հալածանքը

Մարտ 09,2026 14:27 Share

Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը՝ մերժել Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի բողոքը և անփոփոխ թողնել տնային կալանքը, ևս մեկ անգամ հաստատում է այս գործընթացի բացառապես քաղաքական բնույթը։

Արդեն 260 օրից ավելի շարունակվող այս ազատազրկումը չունի որևէ իրավական հիմնավորում. այն դատական համակարգի միջոցով իրականացվող հետապնդում է՝ Մայր Աթոռը պաշտպանող հանրային խոսքի համար։

Մերժելով վերացնել այս աբսուրդային սահմանափակումները՝ դատարանը հերթական հարվածն է հասցնում իրավունքի գերակայությանը։

Մենք շարունակելու ենք հետևողականորեն ներկայացնել այս անօրինականությունների փաստերը միջազգային հանրությանը, մինչև չդադարեցվի Սամվել Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող հալածանքը և չվերականգնվի արդարությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031