Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարսափն այն աստիճանի չի հասել, որ Իրանի հայերը տեղափոխվելու հարց բարձրացնեն»․ Մովսես Քեշիշյան

Մարտ 09,2026 15:05 Share

Իրանի հայերն այս փուլում տարհանման հարց չեն բարձրացնում։ Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով Իրանում տիրող իրավիճակին։ 

«Սարսափն այն աստիճանի չի հասել, որ մարդիկ տեղափոխվեն, տեղափոխվելու հարց բարձրացնեն։ Բայց ինչպես Իրանի ամբողջ բնակչության, այնպես էլ հայերի մոտ մտահոգություններ կան, մտահոգված են այս իրավիճակով։ Եթե մինչեւ հիմա ամերիկա-իսրայելյան կոալիցիան փորձում էր հարվածի տակ առնել պետական կամ ռազմական կառույցները, հիմա փորձում են ենթակառուցվածքներին եւ բնակելի շենքերին հարվածել, ինչը մտահոգիչ է։ Հայտնի է, որ գնում են դեպի նրան, որպեսզի հնարավորինս շատ ճնշեն Իրանին, դա մտահոգություն է առաջացնում բնակչության մոտ»,- ասաց Մովսես Քեշիշյանը։

Ըստ նրա՝ դժվար թե առաջիկայում հայ համայնքի տարհանման խնդիր առաջանա․ «Իրանը մեծ ու հզոր երկիր է, դժվար թե հարվածներն այնքան ուժգնանան, որ մարդկանց մոտ տագնապ առաջանա»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ ՀՀ պետական գերատեսչությունները խնդիր են համարում իրանահայ համայնքի հետ կապ հաստատելը։ Քեշիշյանի խոսքով՝ Իրանում արտաքին աշխարհի հետ ինտերնետ կապը չի գործում, միայն ներքին ինտերնետ ծառայությունն է գործում։ Այն, որ հայ համայնքի հետ Հայաստանից դժվար է կապ հաստատել, ըստ Քեշիշյանի, պայմանավորված է նրանով, որ Իրանից դուրս զանգեր անել հնարավոր է, բայց Իրանի հետ կապ հաստատելը դժվար է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031