Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ նրանց՝ ԱՄՆ-Իսրայել-Իրան հնարավոր էսկալացիան կանխելու համար մեզ մնում էր, կարծես, միայն մի բան անել՝ կարկանդակ չուտել. Անուշ Քլոյան

Մարտ 09,2026 15:23 Share

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյան. «Վերջին օրերին որոշ «միջազգայնագետներ» հերթական անգամ փորձում են համոզել հանրությանը, թե Հայաստանը իբր ոչինչ չի անում տարածաշրջանային լարվածության պայմաններում։

Ըստ նրանց «խորաթափանց վերլուծության»՝ ԱՄՆ–Իսրայել–Իրան հնարավոր էսկալացիան կանխելու համար մեզ մնում էր, կարծես, միայն մի բան անել՝ կարկանդակ չուտել։

Մինչդեռ իրականությունն այլ է։
ՀՀ ԱԳՆ-ն վերջին օրերին լարվածության թեմայով ակտիվ շփումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ՝ ԵՄ, Իրան, Ֆրանսիա, Քուվեյթ, Վրաստան, Բահրեյն, Լատվիա, Ադրբեջան, Թուրքիա և ԱՄԷ։ Այս ամենը հրապարակվել է և լուսաբանվել է մեդիայում։

Ուստի, տարակուսելի է, երբ իրենց «միջազգայնագետ» ներկայացնող մարդիկ ձևացնում են, թե այս ամենը չի եղել։

Միևնույն ժամանակ նույն շրջանակները հիմա նոր թեզ են շրջանառում․ իբր քաղաքացիները չեն ուզում վատ լուր լսել և միայն ուրախանում են լավ նորություններից։

Բայց ասենք անկեղծ՝
մարդիկ բնականաբար ուրախանում են, երբ խոսվում է խաղաղության ամրապնդման մասին,
երբ բարձրանում են թոշակները,
երբ ներդրվում են առողջապահական ապահովագրության ծրագրեր։

Սա ոչ թե զգոնության կորուստ է, այլ հասարակության բնական արձագանքը կայունության և սոցիալական առաջընթացի նկատմամբ։

Սակայն ամենաողբերգականն այն է, երբ նույն շրջանակներից մեկը խրոխտ հայտարարում է, թե միջազգային պայմանագրերը «թղթի կտոր» են, և Հայաստանը պետք է մտնի ինչ-որ միութենական կազմի մեջ։

Թարգմանաբար՝
Հայաստանի Հանրապետությունը պետք է մատաղ անել կայսրության ոտքերի տակ, որպեսզի որոշ մարդիկ կարողանան հանգիստ պահել իրենց տարիներով կուտակած հարստությունն ու թալանը։

Չի՛ ստացվելու։
Հայաստանի ժողովուրդը արդեն մեկ անգամ մերժել է այդ մտածողությունը և շատ լավ հիշում է՝ ինչպես էին այդ տարիներին գնդակահարում սեփական քաղաքացիներին և ինչպես էին անհետանում հարյուր միլիոնավոր դոլարներ։

Ժողովուրդը շատ լավ հասկանում է՝ ով է ուզում անկախ ու ինքնիշխան Հայաստան, և ով է ուզում այն դարձնել ուրիշների ենթակա տարածք։

Հունիսի 7-ին ժողովուրդը իր խոսքը կրկին կասի։
Եվ այդ խոսքը շատ հստակ է լինելու»։

Քաղաքացիական պայմանագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031