Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ես կարծում, որ երիտասարդ կյանքերի խորտակումը, հայրենիքի ուրացումը քեզ արդեն ներել են, ու հիմա պետք է գովերգեն ինչ-որ փողոցի կարկատանային վերանորոգման համար. Հայկ Դերզյան

Մարտ 09,2026 15:48 Share

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը

Դե իհարկե, ուրիշների մասին առասպելը («50/50» և այլն) դու ու ձեր թերթոնը կարող էիք գրել, տարածել, զրպարտել, բայց քո «Դուբայի, Փարիզի ու Իտալիայի տների» մասին ժողովուրդը իրավունք չունի՞ խոսել:

Դուք, որ մեր ժողովրդի պատմության մեջ մնալու եք որպես կապիտուլացված, ազգակործան իշխանության մարմնավորում՝ ինչու՞ ես մտածում, որ բյուջեի փողով սարքած ու գույնզգույն ներկած մանկապարտեզի ու կարկատաններով փողոցների համար մարդիկ պետք է շնորհակալ լինեն քեզ:

Մեր ժողովուրդը նույնիսկ Արցախն ազատագրողների, անվտանգություն ապահովողների ու պետություն կառուցողների թերացումները չներեց:

Ինչո՞ւ ես կարծում, որ հազարավոր երիտասարդ կյանքերի խորտակումը, Արցախում ներդրված միլիարդավոր դոլարների մսխումը, դավադրություններն ու պատմական հայրենիքի ուրացումը քեզ արդեն ներել են, ու հիմա քեզ պետք է գովերգեն ու շնորհակալ լինեն ինչ-որ մանկապարտեզի ու սովորական փողոցի կարկատանային վերանորոգման համա՞ր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031