Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնանորոգումից հետո բացված Արմավիրի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը նախատեսված է 617 աշակերտի համար

Մարտ 09,2026 18:01 Share

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ներկա է գտնվել Արմավիրի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը։

Միջոցառմանը ներկա էին ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, դպրոցի ուսուցիչները, աշակերտները, հյուրեր։

Դպրոցը հիմնանորոգվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։

Ծրագրի շրջանակում իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, վերանորոգվել են սանհանգույցները և միջանցքները, կառուցվել է ֆուտբոլի դաշտ, դպրոցի բակը ասֆալտապատվել է, տարածքը` ցանկապատվել։

Հիմնանորոգման աշխատանքները սկսվել էին 2025 թվականին։
Ընդհանուր արժեքը կազմել է 272 մլն դրամ։

Դպրոցը նախատեսված է 617 աշակերտի համար։

Ծրագիրն իրականացվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031