Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Զախարյանը Թաիլանդում մտել է 1/8 եզրափակիչ

Մարտ 09,2026 23:09 Share

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում մեկնարկած բռնցքամարտի Futures Cup U 19 մրցաշարում Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Կարեն Զախարյանն արդեն հասցրել է երկու հաղթանակ տոնել։

Որակավորման փուլում մեր բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշումով 5։0 հաշվով պայքարից դուրս է թողել նախ Եգիպտոսի ներկայացուցչին, իսկ այսօր նաեւ ֆինն մրցակցին։ Այժմ մեր մարզիկը 1/8 եզրափակչում մենամարտելու է ուկրաինացի Իվան Շուլխայի հետ։

Ցավոք, առաջին իսկ մենամարտից հետո պայքարից դուրս է մնացել 50 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, որը պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցչին։ Իսկ Հայաստանի վերջին մասնակիցը՝ 65 կգ քաշային Սուրեն Կատվալյանը պայքարի մեջ ներգրավվելու է մարտի 11-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031