Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիա» բժշկական կենտրոնն արձագանքում է Վանո Սիրադեղյանի որդուն ուղեղի ցնցումով եւ վնասվածքով հիվանդանոց չընդունելու պնդմանը

Մարտ 09,2026 23:26 Share

Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը մարտի 1-ին ֆեյսբուքյան էջում հայտնել էր, թե եղբայրը՝ Դավիթ Սիրադեղյանը վերակենդանացման բաժանմունքում է. «Գանգուղեղի կոտրվածքով եւ մեծ հեմատոմաներով գլխի»:

Արփի Սիրադեղյանը խնդրել էր տարածել. «Հենց նոր զանգեց ինձ մի կին եւ ասեց, որ Դավիթը ամսի 27-ին իր աչքի առաջ ընկել է գումի շուկայի մոտ եւ շտապ են կանչել ու անգիտակից տեղափոխել Հանրապետական հիվանդանոց։ Հիվանդանոցը չի ընդունել հիվանդին ու չեն էլ տեղեկացրել հարազատներին, քանի որ խմած է եղել եւ նրան թողել են բախտի քմահաճույքին դրսում։ Ես երեկ եմ հաղորդում տվել, քանի որ երեկ էր մայրս խոսել եւ հեռախոսը անջատվել էր։ Ես ամբողջ օրը փնտրում էի տարբեր հիվանդանոցներում եղբորս։ Սակայն ոստիկանությանը անընդհատ ցույց էի տալիս վայրը, որտեղ եղել է Դավիթը, Հանրապետական հիվանդանոցի շրջակայքը։

ՀԻՎԱՆԴ մարդուն արդեն ուղեղի ցնցումով եւ վնասվածքով թողել են դրսում:

Դավիթը չի կողմնորոշվել ու չի հասկացել ինչ պիտի անի։ Երկու գիշեր մնացել է դրսում»:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնն այս առնչությամբ այսօր տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Քաղաքացի Արփի Սիրադեղյանի՝ ֆեյսբուքում և լրատվամիջոցներին տրված հայտարարության առիթով անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը.

Հակառակ Արփի Սիրադեղյանի պնդման, փետրվարի 27-ին իր եղբայր Դավիթ Սիրադեղյանը ոչ շտապօգնության և ոչ էլ որևէ այլ կերպով չի տեղափոխվել Հանրապետական հիվանդանոց:

Միայն մարտի 2-ին է, որ Դավիթ Սիրադեղյանը ընդունվել է հիվանդանոց՝ գանգուղեղային վնասվածքով և տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Ներկայումս Դավիթ Սիրադեղյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժառուն ստանում է ստացիոնար բուժում նյարդավիրաբուժական բաժանմունքում»:

Լուսանկարում՝ Վանո եւ Դավիթ Սիրադեղյանները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031