Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Պետք է նայել՝ ինչ խոստումներով են նրանք եկել իշխանության, ինչ են խոստացել ժողովրդին։ 8 տարի անցել է, այդ խոստումներից ո՞րն է կատարվել». «Հրապարակ»

Մարտ 10,2026 10:08 Share

Հարցազրույց Գագիկ Ծառուկյանի հետ

– Պարոն Ծառուկյան, ես այցելում եմ կուսակցությունների գրասենյակներ՝ հասկանալու, թե ընդդիմության շրջանում ինչ բանակցություններ են ընթանում, արդյոք համախմբման միտումներ կա՞ն, քանի որ թվում է՝ ընդդիմությունը շատ պասիվ է։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է ընդդիմադիր դաշտը հիմա՝ ընտրություններից մոտ 3 ամիս առաջ։

– Առաջինը դուք պետք է տեղեկացված լինեք, որ ոչ մի հարց չկա ընդդիմության հետ։ Անձամբ ես՝ իմ մասին եմ ուզում ասել, մենք ոչ մեկի հետ բանակցելու բան չունենք։ Մենք աշխատում ենք։ Այսօր տեսնելով երկրի վիճակը՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական առումով, եւ մեր ազգի վիճակը, ինձ համար շատ ցավալի է, որ մեր երկրում երիտասարդությունը, ժողովուրդը շատ կոտրված, հիասթափված, պարտված վիճակում են։ Սա բոլորովին սազական չէ մեր հայ ժողովրդին։ Ես ցավ եմ ապրում՝ տեսնելով, որ ամբողջ հայությունն աշխարհով մեկ՝ թե՛ ազդեցիկ մարդիկ, մեծահարուստներ, հայտնի, ճանաչված մարդիկ իրենց կապերով, թե՛ ամբողջ ժողովուրդը, բոլորը նույն վիճակում են։ Այսօր ուր գնաք՝ Եվրոպա, Ռուսաստան, ամեն տեղ հայի մեջ կա կոտրվածություն, կա խեղճություն, կա պարտված մարդու հոգեվիճակ։ Պարտվածը չի կարող հզոր լինել։

– Այո, դա սազական չէ, բայց երեւի պարտությունից հետո օրինաչափ է։

– Անընդունելի է, որ ամբողջ աշխարհի հայությունը, այդքան կայացած լինելով, այդքան կապեր ունենալով, թույլ տանք, որ մեր ժողովուրդը, մեր երեխաներն այս խեղճացած, պարտված կարգավիճակում լինեն։ Ցանկացած իրավիճակում լուծում կա։ Եթե մարդը կարողանա ճիշտ կազմակերպել, թիմ ստեղծել եւ ճիշտ ծրագիր իրականացնել, անպայման այդ վիճակից դուրս գալու ճանապարհ կա։ Չլուծվող խնդիր չկա։

– Այո, ուզում են խաբված չլինել, բայց ի՞նչ է անում իշխանությունը․ ընտրություններից առաջ 10 հազար դրամով բարձրացնում է կենսաթոշակները, եւ 500 հազար կենսաթոշակառուներից շատերն արդեն չեն տեսնում կուտակված մյուս հարցերը, դա ե՞ւս խաբված իրավիճակ չէ։

– Այսօր ցանկացած մարդ, ով էլ լինի, թեկուզ իշխանությունը, եթե ուզում է օգնել իր ժողովրդին, բոլորը պետք է ուրախանան, եթե պետությունն իր ժողովրդի համար լավ բան է արել, պետք է ուրախանալ։ Բայց նաեւ պետք է նայել՝ ինչ խոստումներով են նրանք եկել իշխանության, ինչ են խոստացել ժողովրդին։ 8 տարի անցել է, այդ խոստումներից ո՞րն է կատարվել։ Հիմա նորից գնում են ընտրության։ Ի՞նչ են խոստանալու, դրանից ո՞րն են իրականում անելու։ Ժողովուրդը շատ լավ հասկանում է։ Կեսը վախենում է խոսել, կեսն անկեղծ խոսում է, բայց բոլորը հասկանում են։ Ես դա գիտեմ, որովհետեւ օրական 100-500 մարդու հետ եմ շփվում՝ ծառայողների, գյուղատնտեսների, բանվորների, պահակների, ում հետ՝ ասես։ Բոլորի կարծիքը գիտեմ։ Ժողովուրդն արդեն փորձառու է, գիտակից ու ամեն ինչ շատ լավ հասկանում է։

Շաքե ԱՎՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031