Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ ընտրություններից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար. Արտակ Զաքարյան

Մարտ 10,2026 10:59 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի ընդդիմադիր հանրություն,
Վստահ եմ, որ գրեթե բոլորիդ ցանկությունը մեկն է՝ ազատվել այս իշխանություններից: Բայց հասկանալ է պետք, որ միայն այդ ցանկությունը բավարար չէ: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ ընտրություններից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար:

Այլապես՝ ՔՊ-ն կեղծելու է ձեր ցանկությունները և թքած ունի յուրաքանչյուրիդ քվեի վրա: Այդ քվեները պահելու և դրանք կյանքի կոչելու համար, ընտրության նախաշեմին ու դրանից հետո անհրաժեշտ է լայն համախմբում և փողոցային պայքար:

Վերջերս ՔՊ-ն, անտեղի ոգևորվել էր ամերիկյան IRI-ի մի սոցհարցմամբ, որի պարագայում, ինձ հասած տվյալներով, անչափ մեծ են եղել հարցումից հրաժարվածների թիվը: Մասնագետները նշում են, որ մարդկանց մի որոշ հատված, սովորաբար հրաժարվում է մասնակցել այս կամ այն հարցմանը: IRI-ի հայաստանյան վերջին հարցման պարագայում այդ թիվը գրեթե կրկնակի անգամ մեծ է (զանգերի ճնշող մեծամասնությունը (10/7) հրաժարվել է ընդհանրապես խոսել):

Սա վկայում է այն մասին, որ մարդիկ ապրում են վախի, հիասթափության ու անորոշության մթնոլորտում: Որ մարդիկ այլևս ոչնչից ակնկալիք չունեն ու հավատ չունեն: Սա խոսում է այն մասին, որ մարդկանց մի ստվար հատված, վախենում, խուսափում կամ անիմաստ է համարում անգամ իր կարծիքը փոխանցել սոցհարցումներին:

Եվ այս պարագայում ո՞վ ունի երաշխիք, որ կեղծիքների վրա կառուցված և ստերով սնվող իշխանությունը՝ հայրենիքը հանձնելուց հետո հանդուրժելու է քվեատուփի պարունակությանը: Ո՞վ է այն միամիտ ընդդիմադիրը, ով ութ տարվա աղետներից, բռնաճնշումներից, քաղբանտարկյալներից ու ատելության պառակտիչ մթնոլորտից հետո՝ պատրաստ է հավատալ ընտրական հաղթանակին:

Ստացվել է այնպես, որ ընտրություններով հաղթելու ճանապարհն անցնում է օրինական ու միասնական պայքարով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացով:

ՔՊ-ն, եթե չունենա վարչապետի պաշտոն՝ 10 օր հետո, ընտրություններում կհավաքի 1,7% ձայն: Հետխորհրդային և արևելաեվրոպական երկրներում պատկերը գրեթե նույնն է: Մեզ մոտ՝ ավելի սարսափելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031