Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում

Մարտ 10,2026 11:21 Share

Հայ անվանի դիրիժոր Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում։

Վահագն Պապյանը ծնվել է 1956 թվականին Երևանում՝ արվեստագետների ընտանիքում։ Նրա հայրը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանը, և մայրը՝ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ամալյա Բայբուրթյանը, մեծ ազդեցություն են ունեցել ապագա երաժշտի գեղարվեստական ձևավորման վրա՝ մանկուց նրան շրջապատելով արվեստի և մշակույթի մթնոլորտով։

📌 Ստանալով հիմնարար երաժշտական կրթություն՝ նա ավարտել է Երևանի Պ․ Ի․ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը։

Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Պ․ Ի․ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ դաշնամուրի բաժնում, որտեղ կատարելագործել է իր կատարողական վարպետությունը և ձևավորվել որպես պրոֆեսիոնալ դաշնակահար։

Դիրիժորական արվեստի խորացված ուսումնասիրության նպատակով նա նաև ավարտել է Սանկտ Պետերբուրգի (այն ժամանակ՝ Լենինգրադի) պետական կոնսերվատորիան՝ ստանալով դիրիժորի մասնագիտություն։

Կամերային երաժշտության ազգային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031