Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի գործով մեղադրյալ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի առողջական վիճակը լավ չէ, նիստերը չեն կայանում

Մարտ 10,2026 11:57 Share

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նիստը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր կրկին չկայացավ։ Այս գործով նիստն այսօր էլ հետաձգվեց՝ գործով մեղադրյալ, Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի (լուսանկարում) առողջական լուրջ խնդիրների պատճառով։ Նախորդ դատական նիստում Միքայել Նարիմանյանի պաշտպանը բժշկական տեղեկանք էր ներկայացրել իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին։ ԵՊԲՀ նախկին ռեկտորի առողջական խնդիրները շարունակում են լրջանալ։

Հիշեցնենք ԵՊԲՀ նախկին ռեկտորը՝ 70-ամյա Միքայել Նարիմանյանը այս գործի շրջանակներում ձերբակալվեց 2022 թվականի նոյեմբերի 6-ին։ Նարիմանյանի ցուցադրական ձերբակալում Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն այսպես էր բնութագրել․ «Եթե 70 տարեկան մարդուն պատկառելի տարիքի, պատկառելի անցյալով, շատ ծանր հիվանդությամբ, որին երբեք այս գործով չեն հարցաքննել, առանց որևէ հիմքի ձերբակալում են, որ տանեն կալանավորման, իհարկե, հասկանալի է, որ այդ մարդու նկատմամբ դա սարսափելի ճնշում է, որովհետեւ իր համար կալանքը կարող է լինել մահացու։ Ես չգիտեմ՝ պարոն Նարիմանյանն ինչ ցուցմունք է տվել։ Ես հասկացա, որ, իհարկե, ճնշումներ են լինելու, որ Աշոտյանի վերաբերյալ ցուցմունք տա։ Ցուցմունք տալու հարց էլ չկա, դեպքով հանցակազմ էլ չկա ու չի կարող լինել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031