Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պիտի Ադրբեջանն առանց փամփուշտ առաջ գա․ ՀՀ տարածքների դեօկուպացիայի հարցը բանակցային սեղան պետք է վերադարձվի»

Մարտ 10,2026 12:31 Share

«Խաղաղությունը հնարավոր է միայն, եթե մենք հզոր լինենք, ուժեղ լինենք, մեր բանակը լինի մարտունակ, եւ ապահովված լինի ռազմական բալանսը։ Մենք գտնում ենք, որ առաջին քայլը, որը պետք է արվի, դա ՀՀ ինքնիշխան տարածքների դեօկուպացիայի հարցը բանակցային սեղան վերադարձնելն է։ Դա նախ եւ առաջ մեզ համար կապահովի բանակցային շատ մեծ խորք, եւ կանգ կառնեն այս զիջումները, որոնք տեղի են ունենում կառավարության կողմից»,- այսօր Պաշտպանության նախարարության շենքի մոտ լրագրողներին ասաց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Փաշայանը (լուսանկարում

Նա նշեց՝ ինչ վերաբերում է բուն անվտանգային քայլերին, «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը նշել է 4 քայլեր, որոնք պետք է իրականացվեն։

«Իմ կարծիքով՝ ամենակարեւոր կետը դա ռազմական բյուջեի ավելացումն է։ Այսինքն՝ մենք գտնում ենք, որ պետք է ընդունվի օրենսդրություն, եւ մենք կընդունենք այդ օրենսդրությունը, որ ռազմական բյուջեն չի կարող նվազ լինել ՀՀ ՀՆԱ-ի 8 տոկոսից»,- ասաց նա։

Անդրադառնալով Արման Թաթոյանի ներկայացրած փաստերին, ըստ որոնց՝ Ադրբեջանն իրականացրել է հերթական ներխուժումները ՀՀ տարածք, Վարդան Փաշայանն ասաց․ «Բնականաբար, քաղաքական ղեկավարությունը տեղյակ է այդ առաջխաղացումներից։ Մեր նպատակը ոչ թե հենց պաշտպանության նախարարին կամ Նիկոլ Փաշինյանին սրա մասին տեղեկացնելն է, այլ մեր լայն հանրությանը, որպեսզի նրանք տեղյակ լինեն, որ մեր խաղաղության խոսույթը սուտ է։ Այսինքն՝ մենք ամեն անգամ մաս առ մաս մեր երկիրը հանձնում ենք, եւ արդեն հնարավոր է՝ մոտ ժամանակներս ադրբեջանցիները գան ու վերահսկողություն հաստատեն հենց Երեւանի մատույցներում»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամ Լալա Աբգարյանն էլ նշեց․ «2022 թվականի պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք 207 զոհ, իրենց կոլխոզի նիստերի ժամանակ ոչ ոք զոհերին չի հիշում։ Ինչո՞ւ պիտի այսօր Ադրբեջանն առանց փամփուշտ առաջ գա, հարցս ուղղեցի ձեզ, պարոն Պապիկյան։ Փորձեք պատասխանել, թե ինչո՞ւ եք թաքցնում այս փաստերը»։

Լալա Աբգարյան

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031