Քրեական վարույթի շրջանակում Ալեքսանդր Սարգսյանին մեղսագրվել է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը, հայտնում է Ռադար-ը՝հղում անելով Հակակոռուպցիոն դատարանին:
2000 – 2007թթ․ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի եղբայրը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված՝ վերջինս 2001 – 2018թթ․ ընկած ժամանակահատվածում իր ազդեցությունն օգտագործելով՝ հիշյալ ժամանակահատվածում պաշտոնավարող ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչության պետերին դրդել է իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական գումարը վատնման եղանակով հափշտակելուն։
Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր ՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հակակոռուպցիոն դատարանից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նախաքննական մարմինը 2026 թվականի փետրվարի 24-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
«Նույն օրը Դատարանը մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով բավարարվել է այն և կիրառել կալանքը»,- հայտնեցին դատարանից՝ նշելով, որ Ալեքսանդր Սարգսյանին հայտնաբերելու և ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քննարկվելու է դատարանի կողմից։


















































