«Բժշկական կենտրոններում այսօր արատավոր երեւույթ է ձեւավորվել: Հրավիրում են բուժաշխատողներին խորհրդակցությունների ու սպառնում՝ սա է մեր առողջապահական համակարգի վիճակը, սա է հիմնադրամի փոխհատուցումներն ու կարգը: Եթե գտնում եք՝ չպետք է աշխատեք, դիմումներ գրեք, գնացեք: Եթե աշխատելու եք, չլինեն բողոքներ կամ սոցցանցերում հրապարակումներ»,- այսօր ուղիղ եթերով ահազանգեց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը:
Պողոսյանը դիմեց բուժհաստատությունների տնօրեններին. «Ուզում եմ ասել՝ դուք չեք որոշում՝ բուժաշխատողները որտեղ բողոքեն՝ տեսչական մարմնո՞ւմ, դատարանո՞ւմ, թե՞ սոցցանցերում:
Չի կարելի նման ձեւով սպառնալ առողջապահական համակարգի աշխատակիցներին: Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում երեկ արել եք խորհրդակցություն, բուժաշխատողներին հայտարարել եք, որ եթե տեսնեք գրառում նրանց աշխատավարձերի հետ կապված, հերիք չէ գրառում կատարած անձը կազատվի աշխատանքից, այլեւ այն բաժնի վարիչը, որի աշխատակիցը կատարել է այդ գրառումը: «Արմենիա» բժշկական կենտրոն, եթե դա այդպես է, շատ վատ է, եթե այդպես չէ, ակնկալում եմ ձեր հերքումը:
Կարծում եմ՝ ձեր խորհրդակցությունների ժամանակ պետք է լինեք կոռեկտ, ավելի զուսպ ու ձեր արտահայտությունները պետք է լինեն օրենքով սահմանված կարգով, նույնիսկ եթե դուք ձեր մտքի ծայրով մտածում եք մի բան, որ օրենքի մեջ չի տեղավորվում, օնլայն ռեժիմով ինձ եւ այլ մարմինների տեղեկացնում են»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































