Սպուտնիկ Արմենիա. Մարտի 11-ին` ժամը 19:30-ին, Բանգկոկից Թբիլիսի կմեկնի չարտերային չվերթ, որը կտեղափոխի Թաիլանդում մնացած Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների:
«Վրաստանի կառավարությունը մեզ օգնեց ստանալ չարտերային չվերթի թույլտվությունը։ Հայաստանի դեսպանատունը մեզ օգնում է՝ տարածելով տեղեկությունը։ Մեզ հետ կապ են հաստատել բազմաթիվ հայեր։ Իհարկե, մենք ուզում ենք օգնել բոլորին», – BMG մեդիա հարթակին ասել է թռիչքի կազմակերպիչ, Wonderfly տուրիստական ընկերության հիմնադիր Թամունա Բոջգուան։
Նրա խոսքով՝ արդեն գրանցվել է 100 մարդ, ևս 50 տեղ ազատ է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































