Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երեք ըմբիշ գոտեմարտելու է Մ-23 ԵԱ բրոնզե մեդալի համար, եւս երեքը դեռ քառորդ եզրափակչում է

Մարտ 10,2026 16:01 Share

Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկած ըմբշամարտի Մ-23 Եվրոպայի առաջնությունում մրցագորգն առաջինը տրամադրվել է ազատ ոճայիններին։ Հայաստանն այստեղ հանդես է գալիս 10 ըմբիշով։

Մեր տղաներից երեքը արդեն բրոնզե մեդալի համար գոտեմարտելու իրավունք են ստացել։ 57 կգ քաշային կարգում Արման Հարությունը հանդիպելու է Բելառուսի ներկայացուցիչ Արտյոմ Պավլյուչենկոյին, 65 կգ քաշային Արման Մուսիկյանի մրցակիցը ադրբեջանցի Մուսա Աղաեւն է, իսկ Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է գերմանացի Մարսել Վագինի հետ։

Մեր եւս երեք ըմբիշներ՝ 61 կգ քաշային Լեւիկ Միքայելյանը, 92 կգ՝ Կնյազ Իբոյանը եւ 125 կգ՝ Խաչատուր Խաչատրյանը, որոնք պայքարը սկսել են ավելի ուշ, առայժմ քառորդ եզրափակիչ փուլում են։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031